gallery/logo
ՀԻԴՐՈ ՍԹՈՐՄ
gallery/about-us-banner

​մեր մասին

 

Հիդրո Սթորմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2005թ.:

Այն շինարարական շուկայում հաստատվեց` իր աշխատանքները սկսելով Հրազդան-5 էներգաբլոկի  կառուցմամբ: Ընկերությունը ձեռք բերեց նյութատեխնիկական ժամանակակից և հարուստ բազա, բարձր որակավորում ունեցող մասնագետների, շինարարության հետ կապված աշխատանքային մեծ փորձ ունեցող ինժեներների խումբ: Ընկերությունը զբաղվում է նաև ջրատար խողովակների, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի կառուցմամբ: Իր հիմնադրման դեռ առաջին տարում "Հիդրո Սթորմ" ընկերությունը պատրաստ էր մրցել նաև գազամատակարարման բնագավառում: Սկզբնական շրջանում աշխատանքները սահմանափակվում էին ավելի փոքր շինությունների կառուցմամբ: Անընդհատ կատարվող ներդրումները մեծացրին շինարարության ծավալները և որակական չափանիշները, դրան զուգահեռ աճեց սեփական նախագծերի և պատվերների քանակը: Ամենափոքր շինությունից մինչև բնակարանային համալիրների կառուցում` իրենց ողջ ենթակառուցվածքներով` մեկ առ մեկ անցնում են շինարարության և կառուցապատման սահմանված բոլոր նորմերով: Նշված հատկանիշներից որևէ մեկում ընկերությունը որևէ խնայողություն իհարկե չի արել: Մատչելի գինը ձևավորել է բիզնեսի արդյունավետ կազմակերպման տարբերակը: Ժամանակի ընթացքում "Հիդրո Սթորմ" ընկերությունը հիմնեց իր շինարարական ենթակառուցվածքները: Սկսեցին գործել շինարարական կոնստրուկցիաների, մետաղական շինությունների, եվրոպական դռների ու լուսամուտների, փայտամշակման արտադրամասերը:

Ընկերությունը գործունեություն է իրականացնում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման, ոռոգման, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման բնագավառներում: Ընկերությունը վերոհիշյալ բնագավառներում իրականացնում է գիտահետազոտական, նախագծային, տեխնիկական, խորհրդատվական և մասնագետների վերապատրաստման ծառայություններ: